Azimuth Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Միներալնիե Վոդիից Դուբայ, վերադարձել է մեկնման օդանավակայան՝ ինքնաթիռի համակարգերից մեկի վրա ցուցիչի գործարկման խնդրի պատճառով։
«Թռիչքի անվտանգությունն ապահովելու նպատակով A46087 Միներալնիե Վոդի-Դուբայ չվերթի օդանավի հրամանատարը 2025 թվականի փետրվարի 23-ին որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան՝ օդանավի համակարգերից մեկի աշխատանքի ցուցիչի ակտիվացման պատճառով»,- ասվում է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Մոսկվայի ժամանակով 6.11-ին ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի օդանավակայանում։ Չվերթի ուղեւորները Դուբայ կտեղափոխվեն Azimuth Airlines-ի պահեստային ինքնաթիռով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a1cde3b8276c6299c46977d0275229bd?fbclid=IwY2xjawIoTGdleHRuA2FlbQIxMQABHXi_nzL5QACih2171RcG_SlJuaoPX_CVUd1pYNbO10OrxqvUJMUgdx8Pzw_aem_UcavwLc7cEIe2aiXNcXy1g
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»