ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՏԵՒՅԱԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԳՈՐԾԵՆ

Երևանի ավագանու նիստին քննարկվել է տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծի փոփոխությունները:Hraparak.am-ը ներկայացնում է այդ արտոնությունների ցանկը:

Արտոնյալ տոմսեր կտրամադրվեն  Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին:

Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները (մինչ այս միայն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին, իսկ երեխաները այլ կատեգորիայում են ներառվում):

Անվճար երթևեկելու հնարավորություն կունենան Երևանի հաշվառում ունեցող, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:

1 օր և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ,

90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե,

1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a8dcbb369687165c5f1910fc72784ab4?fbclid=IwY2xjawIo44hleHRuA2FlbQIxMQABHXOexAaCF3gA17YdtdtF5yYtRPlZ9iOOYUOd3oALq-7m5NrAI0u8yNqong_aem_NByFp5_LeCpuBDK_yTkWZQ

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *