ԱՄՆ-ՈՒՄ ԷԼ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԵՍ SMS-ՈՎ ԱԶԱՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ. ԹՐԱՄՓ-ՄԱՍԿ ԶՈՒՅԳԸ «ԶՎԱՐՃԱՆՈՒՄ» Է

Դոնալդ Թրամփի վարչակազմը փետրվարի 22-ի երեկոյան էլեկտրոնային նամակներ է ուղարկել ԱՄՆ դաշնային կառավարության աշխատակիցներին՝ խնդրելով կառավարության պաշտոնյաներին 48 ժամվա ընթացքում բացատրել, թե ինչ են նրանք հասել վերջին շաբաթվա ընթացքում, հայտնում է Reuters-ը։ 

«Չպատասխանելը կդիտարկվի որպես աշխատանքից հեռացում»,- գրել է միլիարդատեր Իլոն Մասկը, ով ղեկավարում է Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE): Ավելի վաղ Թրամփը Մասկին կոչ էր արել ուժեղացնել DOGE-ի աշխատանքը։ 

«Իլոնը հիանալի աշխատանք է կատարում: Բայց ես կցանկանայի, որ նա սկսեր ավելի ագրեսիվ գործել: Հիշեք, որ մենք պետք է փրկենք մեր երկիրը, այնուհետև այն դարձնենք ավելի բարգավաճ, քան երբևէ»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում:

«Ի՞նչ ես արել անցյալ շաբաթ» վերնագրով նամակներ ստացել են բոլոր դաշնային գործակալությունների աշխատակիցները:

Ըստ AP գործակալության՝ խոսքը «հարյուր հազարավոր» մարդկանց մասին է։ 

Նրանց խնդրվում է թվարկել վերջին յոթ օրվա ընթացքում իրենց աշխատավայրում ունեցած մոտ հինգ ձեռքբերումները և պատճենել դրանք իրենց ղեկավարին:

Հայաստանում, հիշեցնենք, վերջերս Փաշինյանից ստացված SMS-ներից հետո մի շարք ուժային գերատեսչությունների ղեկավարներ և ոչ միայն, հրաժարականի դիմում ներկայացրեցին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b5d3b06dc77471235ed5dea37f477e1a?fbclid=IwY2xjawIn-XZleHRuA2FlbQIxMQABHW4pKpBEbf7eDHWbsytepqTzRX51qcllksteoztvCoJ9XIQEKtXjQ3j7NQ_aem_8_QSD_83AGh96Zg-KPTeUw

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *