«Պուտին-Թրամփ շփումը երկու ականավոր նախագահների երկխոսություն է»․ Պեսկով

«Պուտին-Թրամփ շփումը երկու ականավոր նախագահների երկխոսություն է»․ Պեսկով
Կրեմլը Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին անվանել է իրենց երկրների եզակի նախագահներ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Թրամփը հաղթեց ընտրություններում եզակի արդյունքով, նույնիսկ այն նահանգներում, որոնք կասկածի տակ էին։
«Նախագահ Թրամփն ունի կուսակցական վերահսկողություն երկու պալատներում: Իր իշխանության կայունության, իր ուժի առումով նա ԱՄՆ բացարձակապես եզակի նախագահ է»,- ասել է Պեսկովը VGTRK-ին տված հարցազրույցում։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը ոչ պակաս եզակի նախագահ է։ «Նա նախագահ է, ով իշխանության ղեկին է արդեն 25 տարի, և ում աջակցության մակարդակն աննախադեպ բարձր է»,- ասել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինի շուրջ նման կոնսոլիդացիա դժվար է պատկերացնել ժամանակակից աշխարհում։ «Սա այն դեպքում, երբ նախագահը բացարձակապես հեռու է պոպուլիզմից»,- ասել է նա՝ նշելով, որ Պուտինն ու պոպուլիզմը անհամատեղելի հասկացություններ են։ «Հետևաբար, երկխոսությունն այստեղ ընթանում է երկու իսկապես ականավոր նախագահների միջև: Սա խոստումնալից է»,- ասել է Պեսկովը: Հիմա, նրա խոսքով, կարևոր է, որ իրենց քաղաքական կամքին ոչինչ չխանգարի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *