Երեկ չալարեցի և մի կես ժամ դիտում էի Պետրոս Ղազարյանի ու մի երիտ. կնոջ կազմակերպած բանավեճը շրջհարկի բարձրացման թեմայով։ Պետության դիրքորոշումները ներկայացնող 2 անձ (ֆինանսահարկային համակարգից) թեզ էին զարգացնում առ այն, որ եթե տնտեսվարողն ամեն ինչ փաստաթղթավորի ապա հարկի բարձրացումն այնքան էլ զգալի չի լինի նրանց համար։ Ի վերջո, ասում էին նրանք, սա անցումային փուլ (անիծվեն բոլոր անցումային փուլերը) է. բոլորը շուտով պետք է անցնեն «նորմալ» հարկային համակարգի (այսինքն, վճարեն ԱԱՀ, շահութահարկ և այլն)։ Եվ կար մի մարդ, ով ներկայացնում էր փոքր բիզնեսի ասոցիացիան և երկչոտությամբ ասոււմ էր, որ այդ ամենը սխալ է։ Ի՞նչն է այստեղ խնդիրը։
- 2012-2013թթ ՇՀ-կը մտցվել է իբրև հարկման ավելի առաջադեմ և հեշտ ձև։
- Ոչ մի կարիք չկա փաստաթղթի ա կայության դեպքում հարկման ավելի ցածր դրույք սահմանել։ Սա պետական կաշառք է և հակասում է ՇՀ գաղափարախոսությանը։ Իրոք, եթե նայում ենք արտադրող-վաճառող լոգիստիկ շղթան, ամեն մի օղակ տալիս է ՇՀ իր բաժինը, ապա փաստաթղթավորումն ի՞նչ խնդիր է։ Բացի դա, պետությունը հարկը 2-3 անգամ բարձրացնում ու հետո մի փոքր զեղչ տալիս։ Սա ձև չի։
- Հարկային համակարգի հետագա զարգացումը կապված է աստիճանաբար ամբողջ տնտեսությունը ՇՀ-ին անցնելու հետ։ Առանց դրա չի լինելու ոչ մի ինովացիա և ԱԻ։
30 րոպե նայելուց հետո հեռուստացույցն անջատեցի։
Ի՞նչ ողորմելի է պետության ղեկավարի քծնանքն աղերսող Պետրոս Ղազարյանը։
Ի՞նչ ողորմելի են իրենց աշխատատեղերի պահպանման համար պայքարող վայ չինովնիկները։
Հրանտ Բագրատյանի էջից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a9875e537b67011e60dc285f41396a5b?fbclid=IwY2xjawIXuBRleHRuA2FlbQIxMQABHTgiiIu5x8F0jrGT0xokrITBorAABCiauXz9MO1PlWS32vY32gZYh397qA_aem_j3zUcvoQmq7dfv8vi1jrSg
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»