ԱՄԵՆ ԲԱՆ ԱՐԺԵԶՐԿԵԼՈՒ ՀԵՏԵՒԱՆՔԸ՝ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՈՒՄՆ Է

հայր Ասողիկ կարապետյանը գրում է․

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ի դեմս իր հոգևո դասի, միշտ իր ուժերի և հնարավորությունների առավելագույն չափով, ամեն բան անում է ի շահ Հայրենի երկրի, ի վայելումն հարազատ ազգի և ի զորացումն պետության:
Պետք է հասկանալ, քաջ գիտակցել, որ մենք ունենք պետականություն և ինքնիշխան պետություն՝ յուր կարգով ու սարքով:
Առկա լրջագույն խնդիրների բարվոք լուծման և ազգային-պետական շահերի պահպանության ու պաշտպանության համար հարկ է, որ ի մի գան բոլոր պետական գործիչներն ու քաղաքական, հասարակական ուժերը: Որքա՞ն կարելի է պատերի ու ստվերների տակ ծվարած՝ ոչինչ չասող կոչեր և ուղերձներ հնչեցնել… Ամեն բան արժեզրկելու հետևանքը՝ ինքնաոչնչացումն է:
Հայոց Եկեղեցին իր աղոթքով, իր խոսքով, իր գործով անշեղ և հաստատակամ ընթանում է առաջ՝ պահելով ու պահպանելով հայ քրիստոնյա ինքնությունն ու արժեհամակարգը:
Եվ սա օրինակ է բոլորին՝ պարզ քաղաքացուց մինչև վերին պետական գործիչ. անանձնական կյանքով ապրելու և այս արևի ներքո սեփական դեմքով ու Հայրենիքով հարատևելու:
Շիտակ և փրկարար կլինի, որ ոմանք գնան և իրենց անձերի խղճի զանգակները հուժկու հնչեցնեն:
Աստված մեզ ապավեն և օգնական. թող օրհնյալ ու բազմարդյուն լինեն քաջ, հավատարիմ և անսակարկ գործող հայորդյաց մտքի, ձեռքի ու գործոց արարումներն ի պանծացումն Հայկազյան երկրի և պայծառություն հայոց ազգի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8b2753f3a3ef295fce2f9e2f9b6090ff?fbclid=IwY2xjawIXtpFleHRuA2FlbQIxMQABHTVO0KVdCowFM-MoXcqqQt9Y-fGY-y-pVzeFCdmiZTbBh6v2v3lAirT74g_aem_jtXisfD0QC2uOzAlmbztfw

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *