ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է. ՍՈՒՐԲ ԱԹՈՌ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայուն: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Պապի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, բայց կայուն։ Սուր շնչառական դրվագներ չեն նկատվել, հեմոդինամիկ ցուցանիշները հաստատուն են մնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսին երկու անգամ էրիթրոցիտներ են ներարկել` հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար։ Բացի այդ, պապը շարունակում է թթվածին ստանալ քթի խողովակների միջոցով: Նա գիտակից վիճակում է և պահպանում է կողմնորոշումը։

Փետրվարի 14-ին ընդունելությունն ավարտելուց հետո 88-ամյա Ֆրանցիսկոս պապը ուղևորվել է Հռոմի Gemelli կլինիկա` հետազոտություն անցկացնելու և հիվանդանոցային պայմաններում բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Պոնտիֆիկոսի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են։ Ավելի ուշ հետազոտությունները նոր սկսվող երկկողմանի թոքաբորբ են ցույց տվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/163dcbd5ff40b1e240adbb3a5689099f?fbclid=IwY2xjawIrmBtleHRuA2FlbQIxMQABHYYFjy0lx3bjpJrxBImVDWarXW9SLPvBNyKZhg9spr0617cn3XDwiDe4KQ_aem_Ek8o2Tj7FqLrYS15hhxwIQ

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *