«ՀՀ-ում ժողովրդավարության լուրջ դեֆիցիտ է»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)

«ՀՀ-ում ժողովրդավարության լուրջ դեֆիցիտ է»․ Լևոն Քոչարյան
«Այն պնդումը, թե ՀՀ-ում լիակատար ժողովրդավարություն է, իրականությանը չի համապատասխանում»,- ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «ՀՀ-ում ժողովրդավարության լուրջ դեֆիցիտ է, ներառյալ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները, քրեական գործերը»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Նա նաև կոչ արեց Եվրոպայի Միությանը ջանքեր գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը կարողանան ապահով վերադառնալ․ «Կոչ ենք անում Եվրոպայի Միությանը առաջ անցնել հռետորիկայից և միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց Քոչարյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *