«Ռուսաստանն ունի բաներ, որոնք մենք ուզում ենք». Թրամփ

«Ռուսաստանն ունի բաներ, որոնք մենք ուզում ենք». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ինքն օգնում է Ուկրաինային «այնպես, ինչպես ոչ ոք նախկինում չի օգնել»։
«Մենք կարող ենք ավարտել պատերազմն Ուկրաինայում մի քանի շաբաթվա ընթացքում։ Հուսով եմ, որ Զելենսկին կգա Օվալաձև աշխատասենյակ՝ խաղաղություն ստորագրելու համար»,- նշել է նա։

Թրամփն ասել է, որ խնդիր չի տեսնում որպես խաղաղապահ Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հարցում. «Պուտինն ինձ ասաց, որ խնդիր չունի Ուկրաինայում գտնվող եվրոպական զորքերի հետ՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս»:

«Ռուսաստանն ունի այնպիսի բաներ, որոնք մենք ուզում ենք, ինչպիսիք են հազվագյուտ հողային մետաղները: Ես կգամ Մոսկվա, եթե ամեն ինչ լավ լինի. մայիսի 9-ը դեռ վաղ է:

Տեսնենք»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *