Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 20-ին տեղի ունեցած խցանումների հիմնական մեղավորներ էր համարել վարորդներին, հայտարարելով, թե վթարների պատճառը հենց վարորդներն են եղել, որոնք չեն փոխել մեքենաների ամառային անվադողերը։
«Մենք բազմիցս խոսել և զգուշացրել ենք ձյան տեղումների մասին։ Խցանումների պատճառների շուրջ 80%-ը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների վթարներով։ Այսինքն՝ վթարներն առաջանում էին հիմնականում այն մեքենաների դեպքում, որոնք դեռ ամառային անվադողերով էին», – հայտարարել է Ավինյանը։
ՆԳՆ-ից մեզ հայտնեցին, որ փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ ընդամենը 1 տրանսպորտային միջոց է եղել ամառային անվադողերով, իսկ 8-ը՝ մաշված ձմեռային անվադողերով։ «Նշված 482 պատահարների մեջ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8-ը՝ մաշված ձմեռային անվադողերով։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Երևանի պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են մաշված ձմեռային անվադողերով», – ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Փաստացի Տիգրան Ավինյանը չի ընդունում իրենց մեղքը, եւ որոշել է մեղավորներ նշանակել՝ ի դեմս վարորդների։ Բայց ՆԳՆ պարզաբանումից պարզ է դառնում, որ վարորդները եղել են ձմեռային անվադողերով, իսկ Ավինյանն այս պարագայում ստում է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/cf0d679ebe2b41dc6e6ecb646482a12a?fbclid=IwY2xjawIpOotleHRuA2FlbQIxMQABHZw20mZSJvdV4z3FKn0QpfbvDa_n7INmIqSL5DCWOnE8rSNerR5fxvotvg_aem_xRDnId0U9yqiFJyaW4ricA
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»