Տեղեկացնում ենք, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հինգշաբթի ուշ երեկոյան հրահանգեց, որ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանը՝ դպրոցներում ուրբաթ օրը դասերը հետաձգվում են։ Քանի որ նախարարը ժամը 12-ից 20 պակաս էր որոշել որոշում կայացնել, նկատենք, որ առավոտյան ծնողների եւ դպրոցականների կողմից բազմաթիվ դժգոհություններ էին արձանագրվել։ Իսկ դպրոցի տնօրեններից շատերն ուղղակի անակնկալի էին եկել եւ փորձել այդ ուշ ժամին թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին տեղեկացնել, որ վաղը դաս չի լինելու։ Ոմանց վայբերով հաղորդագրություն էին թողել, ոմանց էլ՝ հեռախոսազանգով արթնացրել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/40d8de4b966c5d6376489d9376d51978?fbclid=IwY2xjawIn6-xleHRuA2FlbQIxMQABHWfDxHk93r2fqHJfkOlfZWMIT_uoOYtNmvBf09LIESPoXHEG-7r5YV2xVg_aem_dTYBIzOwEiVHILX0pzJeqg
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»