ՈՉ ԹԵ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ Է ԱՐԱՏԱՎՈՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ, ԱՅԼ ՆՐԱՆՔ ԵՆ ԱՐԱՏԱՎՈՐՈՒՄ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Ոչ թե Էդգար Ղազարյանն է արատավորում դատավորներին, 
այլ նրանք են արատավորում մեր պետությունը՝ ճնշելով այլակարծությունը

«Միասին» շարժման հայտարարությունը

«Միասին» շարժումն իր տարակուսանքն ու դատապարտումն է հայտնում հասարական — քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված անըմբռնելի քրեական գործի առիթով։ Իր ընդդիմադիր, հաճախ ծաղրահումորային, բայց մշտապես գրական լեզվի բառապաշարի սահմաններում քննադատությամբ հայտնի Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔրՕր-ի 490 հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելըկապված նրանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։ Սույն ենթակետով հանցանքը «պատժվում է ազատության սահմանափակմամբ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբմեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով»: Դատարանում արդեն ներկայացվել են Էդգար Ղազարյանի ընդդիմադիր ելույթներից աչառու կտրատված ինչ-ինչ հատվածներ։

 «Միասին» շարժումն արձանագրում է, որ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված այս մեղադրանքը զուրկ է իրական և տրամաբանական որևէ հիմքից․ քաղաքացու ազատ կամարտահայտությունը ճնշելու, նրան ահաբեկմամբ լռեցնելու ակնհայտ փորձ է։ ՀՀ սահմանադրական դատարանի անդամների և ՍԴ նախագահի մասին հայտնի գործչի հնչեցրած արտահայտությունները ոչ թե խոչընդոտում են նրանց օրինական մասնագիտական և ծառայողական գործունեությանը, այլ, ընդհակառակը, կոչ են անում պետության վճռորոշ այս ատյանի դատավորներին կատարել օրենքով իրենց վերապահված պարտքը և թույլ չտալ Հայաստանում շարունակաբար ոտնահարել սահմանադրական կարգը։

«Միասին» շարժումը պահանջում է անհապաղ դադարեցնել հակաժողովրդավարական և հակասահմանադրական այս քրեական հետապնդումը, քաղաքական ընդդիմադիրների հալածանքն ու ահաբեկումը։ Հայաստանում բռնապետություն հաստատելու և «վհուկների որսի» իշխանության փորձերը ձախողվելու են։ 

«Միասին» շարժման համակարգող խորհուրդ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/038b03b1160b09a07cbbf8a1b212cf49?fbclid=IwY2xjawInlARleHRuA2FlbQIxMQABHWT4mZPDKMu7Nj4YtK847sfpKs5b78Lc5OQo_njuPAlCnVkY2Sgbmq2p0w_aem_fh38bxUqmYdpQmOANwZWaQ

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *