«Անահիտ Ավանեսյանը մոլորեցնում է բնակչությանը»․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անահիտ Ավանեսյանը մոլորեցնում է բնակչությանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը, ուստի որոշում են կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Սակայն նախարարը չի ասում, որ միշտ այդ ծառայությունները եղել են անվճար։ Հարց է առաջանում՝ գուցե նախարարը իմացել է, որ այս ծառայությունների համար «նվիրատվություններ» են արել բնակիչները ու լռել է, սակայն առատ ձյան գալուն հետ որոշել է դադարեցնել «նվիրատվությունները»»։
«Անահիտ Ավանեսյանը մոլորեցնում է բնակչությանը»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
