«Երկիրը կառավարվում է ֆեյսբուքով և վոթսափի սմս-ներով». Արմեն Եղիազարյան
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիշերը ժամը 23:00-ին ԿԳՄՍ նախարարը որոշեց, որ առավոտյան երեխաները դպրոց չեն գնալու և ֆեյսբուքով տեղեկացրեց հանրությանը։
Թե քանի երեխա չի իմացել դրա մասին և առավոտյան գնացել է դպրոց՝ բախվելով դպրոցի փակ դռներին, կարելի է ենթադրել։
Երկիրը կառավարվում է ֆեյսբուքով և վոթսափի sms-ներով։
Հ.Գ. Դե մանկապարտեզ հաճախող երեխաներն էլ ոնց ուզում են՝ հասնեն մանկապարտեզ։ Ակունք իմաստության…»:
«Երկիրը կառավարվում է ֆեյսբուքով և վոթսափի սմս-ներով». Արմեն Եղիազարյան
