«Ողորմելի գաղափարական գաճա՛ճ, դու չե՛ս մեր հայրենիքի սահմանները որոշողը». Ավետիք Չալաբյան

«Ողորմելի գաղափարական գաճա՛ճ, դու չե՛ս մեր հայրենիքի սահմանները որոշողը». Ավետիք Չալաբյան
«ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ողորմելի գաղափարական գաճա՛ճ,
Դու չե՛ս մեր Հայրենիքի սահմանները որոշողը՝ ո´չ նյութական, ո´չ ոգեղեն: Մեր Հայրենիքում Նոյն իջել է Արարատից, Հայկը կռիվ է տվել Բելի դեմ, Տիգրանը կայսրություն է ստեղծել, Գրիգորը քրիստոնեության լույսն է տարածել, Մեսրոպը գիր ու գրականություն է բերել, Վարդանը հավատի կռիվ է տվել, ու այդպես շարունակ մինչև Անդրանիկ, Նժդեհ, Բաղրամյան ու Մոնթե:
Դու այս ժառանգության տերը չես, որ այսպես անխնա վատնես: Դու պատահականություն ես, մեր ժողովրդի ցավալի սխալը, որ հենց նա էլ կուղղի: Որքան էլ որ քո պատճառով կորուստ կրած լինենք, բոլորը կհաղթահարենք, մեր մեջքը կուղղենք, աշխարհին նորից կնայենք հային վայել խրոխտ հայացքով: Իսկ քո պես հացկատակի տեղը պատմության աղբանոցն է, պատրաստվիր վերջին տարիներդ այնտեղ առնետների և կարիճների մեջ անցկացնելուն»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *