«Մենք անվտանգության երաշխիքներ ենք ուզում, այդ թվում՝ Թուրքիայից»․ Զելենսկի (լուսանկար)

«Մենք անվտանգության երաշխիքներ ենք ուզում, այդ թվում՝ Թուրքիայից»․ Զելենսկի
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում մասնակցել է Ուկրաինայի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը։

«Մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքների վրա։ Մենք ցանկանում ենք, որ այդ անվտանգության երաշխիքները տրամադրեն ԱՄՆ-ն, Եվրոմիությունը և ողջ Եվրոպան, այդ թվում՝ Թուրքիան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին միաժամանակ ընդգծել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այդ հարցերը կքննարկվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ բանակցությունների ընթացքում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *