«Կարո՞ղ է Գորբաչովից կամ Չաուշեսկուից լավ տղա է». Պարույր Հայրիկյան
«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հնարավորություն տեսնո՞ւմ եք»,- հանրահավաքից առաջ, դիմելով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, հարցրեց լրագրողը: «Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ… կարո՞ղ է Գորբաչովից լավ տղա է, կամ Չաուշեսկուից»,- ասաց նա:
Ավելի վաղ Հայրիկյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօրվա հանրահավաքին, գրել էր. «Ըստ ՀՀ քաղաքացիների հիմնական մասի՝ ներկայ իշխանութիւնները ենթակայ են անհապաղ հեռացման, իսկ դրա համար քաղաքացիները պէտք է հնարաւորին չափ միասնականաւրէն արտայայտեն իրենց դժգոհութիւնը։ Ելնելով դրանից փետրուարի 18-ին, ժամը 15։00-ին Ազատութեան հրապարակում կը սկսենք սրտացաւ՝ իրենց երեխաների ճակատագրով մտահոգ մարդկանց հանրահաւաք երթը, որը կշարունակուի Հանրապետութեան հրապարակում ժամը 17։00-ին։ Այդ աւրը ակնյայտ է դառնալու, որ մեր ժողովրդը չի վստահում Նիկոլ Փաշինեան քաղաքական խեղկատակին, ինչը իրաւունք է տալու սկսել է նրա պաշտաւնազրկման գործընթացը»: