«ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները վատ չեն անցել»․ Ուշակով
Ռուսական պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևն Էր Ռիադում 4,5 ժամ տևած բանակցությունները դրական է գնահատել։ Նրա խոսքով՝ բոլոր հարցերի շուրջ լուրջ քննարկում է եղել։
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցությունների ընթացքում շեշտել են, որ երկու մեծ երկրներ չեն կարող միմյանց հետ չշփվել»,- ասել է Դմիտրիևը։
ՌԴ նախագահի օգնական Ուշակովը նույնպես նշել է, որ բանակցությունները վատ չեն անցել։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները. դրանում շահագրգռված են և՛ Մոսկվան, և՛ Վաշինգթոնը»։
Ուշակովը նաև ասել է, որ քիչ անց ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների առանձին թիմերը կսկսեն շփումներն Ուկրաինայի հարցով:
