«Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունն օգուտ կբերի ողջ աշխարհին»․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին։
Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։
«Անկարան կշարունակի ամրապնդել բարեկամական և եղբայրական կապերը Բաքվի հետ. մեր համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում»,- ասել է դեսպանը։