«Թոխմախի Մհերի որդին ու Սիսին ցեմենտի գործարան են կառուցելու Մարմարաշենում». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

«Թոխմախի Մհերի որդին ու Սիսին ցեմենտի գործարան են կառուցելու Մարմարաշենում». Վարդան Ղուկասյան
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է՝ ահազանգ է ստացել Մարմարաշենի բնակիչներից, որ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցեմենտի գործարան են կառուցելու: Նախագիծը կա, թույլտվությունն առկա է: «Մարդիկ բոյկոտում են, որովհետև իրենց քթի տակ գործարան, ծանր մետաղներ, ռակի բուն: Ասում են՝ էդ գ*ներն եկել են, համոզում են մարդկանց, թե գիտեք ինչ՝ աշխատատեղ ենք ապահովելու, էս ենք անելու, էն ենք անելու: Հարգելի մարմարաշենցինե՛ր, ովքեր որ կողմ են, ասեմ՝ դուք էդ գործարանում լավագույն դեպքում բանվոր եք աշխատելու: Էդ աշխատավարձը հետագայում օգտագործելու եք որպես դեղի փող: Սիսին էնքան ա հարստացել, հաբգռել, որ արդեն Մարմարաշենում ցանկանում է կառուցել գործարան»,- ասել է Ղուկասյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *