Մի քանի բան ասեմ հարկեր-տուրքերի մասին։
Վարչապետն ասում ա՝ կես մլն-ոց տան մեջ նստած նպաստ են ուզում, դա այլ հարց ա, բայց բնակարան ունենալը ընդհանրապես կապ չունի մարդու սոցիալական վիճակի հետ։ Նույն հաջողությամբ Բանգլադեշում ապրող անապահով մարդուն կարող եք ասել՝ «նստել են 70000 դոլարանոց տան մեջ, բայց անապահով են, ծախեք գնացեք Շամշադինում ապրեք, էդ ի՞նչ ասելու բան ա։ Պարզ չի՞, որ բնակարան ունենալը կապ չունի մարդու սոցիալական վիճակի հետ, մարդն անապահով ա, ոչ թե անտուն։ Մարդու սոցիալական վիճակը ստուգելու նորմալ մեխանիզմներ կարելի ա մտածել, եկամուտները ստուգել օրինակ, որ թոշակառուին ու սուպերմարկետի տիրոջը նույնանման չհարկեք (գույքարակ), ինչ ա թե երկուսն էլ նույն թաղամասում են ապրում։ Կամ ի՞նչ ա նշանակում, ո՞վ հարկ ա մուծում հերոս ա։ Ես հասկանում եմ կոնտեքստը, կարծրատիպեր կոտրելու միտումը և այլն, բայց դա էլ անելու ձև կա, որպեսզի մարդիկ ընկալեն, ոչ թե հեգնեն։ Հերոսը նա ա, ով ինքնազոհության ա գնում, ոչ թե օրենքով նախատեսված հարկ ա մուծում։ Ժողովրդին հարկ մուծել համոզելու համար, տիեզերական բաներ մտածել պետք չի, բավական է երկու բան առաջինը, որ հարկ մուծողը համոզված լինի, ու իր համար տեսանելի՝ ծախսված հարկերի արդյունավետությունը, երկրորդ՝ մարդը հարկերից չի խուսափի, եթե մուծվող հարկերից հետո կարողանում է հոգալ գոնե մինիմալ ծախսերի հոգսերը։ Քաղաքացին չի կարող հարկերը պատշաճ վճարել, եթե վճարելուց հետո չի կարողաանալու կոմունալ մուծել և այլն, ուզում եք ամեն ամիս հերոսի շքանշան տվեք, դա աբսուրդ ա։
Երևանի ավագանու նախկին անդամ Վահե Գևորգյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/53bd6b7c77177975ff5380735e3248ec?fbclid=IwY2xjawIfpXlleHRuA2FlbQIxMQABHRlGjKWaWju6qYbvARVIt6ay5gxoNuW1G6Af4c2bmnNCWjA8MFc4ZlY4Ug_aem_9UpcY2AIMzqzLi8_2Tsb-w
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»