«Արցախը հանձնել է, հիմա էլ ասում է՝ վտանգված է Հայաստանի 60 տոկոսը». «ՀայաՔվե»
«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Այս վարչախմբի պարագլուխը պարբերաբար կրկնում է, թե Ադրբեջանն աչք ունի Հայաստանի 60 տոկոսի վրաՇիրակից մինչև Սյունիք: Ուրեմն
վտանգված է Հայաստանի հենց այդ 60 տոկոսը։
Այդ մասին խոսելով՝ Փաշինյանն Ադրբեջանի առաջ դուռ է բացում՝ նոր էսկալացիաների և նոր հարձակումների համար։
Փաշինյանը գործում է հետևյալ տրամաբանությամբ՝ նախ վերջնագիր է ներկայացնում ժողովրդին, ապա փորձում է ստիպել, որ ժողովուրդը դրան ենթարկվի և, այսպես ասած, մեծ կորստից փրկվի։ Նա դա արեց Արցախում՝ ասելով` իբր եթե կապիտուլյացիան չստորագրեր, 25.000 հայ զինվորի կյանք չէր կարողանա փրկել։
Արցախը հանձնել է, հիմա էլ եկել-ասում է, որ վտանգված է Հայաստանի 60 տոկոսը։ Այս ամենին հետևելու է Փաշինյանի հաջորդ հայտարարությունը՝ որպեսզի Հայաստանի 40 տոկոսը կարողանանք պահել, եկեք հանձնենք 60 տոկոսը»:
«Արցախը հանձնել է, հիմա էլ ասում է՝ վտանգված է Հայաստանի 60 տոկոսը». «ՀայաՔվե»
