«Նիկոլական պաշտոնյաները երկիրը տանում են վերջնական կործանման»․ Նաիրա Կարապետյան

«Նիկոլական պաշտոնյաները երկիրը տանում են վերջնական կործանման»․ Նաիրա Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ ասում եմ, որ Հայաստանը չունի արտաքին ռազմավարություն, առաջնահերթությունների դոկտրին, կորցրել է ինքնապաշտպանական բնազդները, էլ չեմ խոսում պարզ դիվանագիտական զսպվածության մասին, ինձ հակադարձում են, թե շատ եմ վատատես:
Եկեք այս նկարի օրինակով բացատրեմ, թե ինչպես են նիկոլական իշխանական պաշտոնյաները կորցրել կապն իրականության հետ և երկիրը տանում են վերջնական կործանման:
Նկարում՝ ձախ կողմինը ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, մարդ, ով ի պաշտոնե պետք է տիրապետի այդ գոյություն չունեցող ռազմավարությանը, պահպանի դոկտրինը և համակարգի խորհրդարանական դիվանագիտական խողովակները:
Եվ ի՞նչ է անում սույն պաշտոնյան: Երբ ամբողջ աշխարհը վերաձևավորվում է, երբ Թրամփը գծում է լրիվ այլ կանոններ, երբ պետությունները շատ արագ փորձում են վերադիրքավորվել, երբ բոլորը՝ սկսած ՆԱՏՕ կուլտուարներից մինչև ասիական ազդեցիկ կենտրոններ, քննարկում են գաղտնազերծված Թրամփ — Պուտին պայմանավորվածությունները՝ Ուկրաինայի պատերազմի ավարտի և խաղաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, ՀՀ արտաքին ճակատի ազդեցիկ այս պաշտոնյան, (խոսքը պաշտոնի մասին է), հանդիպում է Ուկրաինայի Ռադայի ղեկավարի հետ և «ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի Գերագույն ռադայի գործընկերներին երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար»:
Հասկանո՞ւմ եք, սրանք մեզ ուր են տանում: Նիկոլի ամերիկյան այցից զրո եզրակացություն արած, Ֆրանսիայի այցի մեսիջներն անտեսած, ԱՄՆ-Ռուսաստան նոր հարաբերությունների մասին չլսած այս մարդիկ «ՀՀ ԱԺ-ի անունից աջակցություն են հայտնում»: Կամ ո՞րն է «խիզախ գործունեությունը»: Երկիրը տարիներով պատերազմի արհավիրքի մեջ պահելը, փաստացի հարյուր հազարավոր զոհերը, այդ թվից էլ ավելի շատ անտուն մնացած և տեղահանված քաղաքացիները, տրոհված և կորսված երկիրը․ սա, պարզվում է, խիզախություն է:
Այս անծանոթ դեմքով բարձր պաշտոնյայի կշիռը պատկերացնելու համար մի փոքր համեմատական տանեմ մեր ոչ վաղ, բայց կայուն և հաղթական անցյալ, երբ ես ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ էի, Արտակ Զաքարյանն էլ՝ հանձնաժողովի նախագահ:
«Նախկինների օրոք» ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պարբերաբար երկրի ղեկավարի հետ ունենում էր քննարկումներ, առաջ քաշում անհրաժեշտ քայլեր և ԱԳՆ-ի հետ արտաքին ճակատում գործում էր Հայաստանի արտաքին ռազմավարության և օրվա թելադրանքի հետ համահունչ՝ առաջնահերթ պահելով միայն ու միայն Հայաստանի շահերը, և պետք եղած ժամանակ հակադրվում էր գերտերությունների սպասելիքներին՝ հստակ և փաստարկված ներկայացնելով մեր երկրի համար անհրաժեշտ կետերի կատարումը:
Հայաստանի միջազգային բարձր հեղինակությունը Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, դիվանագիտական, նաև խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերումներն ընդունում են անգամ Հանրապետականի ամենաջերմեռանդ քննադատները:
Իսկ հիմա անգամ Հայաստանի ղեկավարն է դարձել կամակատար, որևէ լուրջ նշանակություն չի տալիս իր ելույթներում հնչած մտքերին, էլ ո՞ւր մնաց նկարի ձախ կողմինը գիտակցի իր խոսքերի հետևանքները…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *