Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախումբը փորձում է մեկընդմիշտ սպանել անկախ պետականություն ունենալու բաղձալի նպատակը: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում հայատարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Այս ամենը քողարկում են խաղաղության հաստատելու կեղծ օրակարգով։ Կարևոր իրավական գործընթացներից հրաժարումը խաղաղություն չի բերելու, ավելին՝ անսանձ է դարձնելու ցեղասպան Ադրբեջանին»,- ասել է նա:
«Նախորդ շաբաթները նշանավորվեցին Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պարագլխի կողմից հրաժարման քաղաքականության ազդարարմամբ:Նախ հրաժարում Հայոց ցեղասպանության արդար դատից, հետո հրաժարում ցեղասպան Ադրբեջանին պատասխանատվության կանչելու միջազգային իրավական գործընթացներից՝ իրավական գանգատներից՝ հանուն մտացածին խաղաղության»,- պնդել է Կրպեյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/77cce3bfc37934f31b04875339954b89?fbclid=IwY2xjawIY995leHRuA2FlbQIxMQABHU47H7RofxPBrHRaKHb6qvr2V5AZjgxavicVZOROsHsF03Z42DCachdpwg_aem_0BXlEwPGZkD8KDOkXYPTtQ
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»