«Երեք նախագահ Բաքվում է դատվում, մեկը՝ ստեղ. լավ սինխրոնիզացված է». Ռոբերտ Քոչարյան
Ինչպես հայտնել էինք, Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Երբ կողմերը քննարկում էին հաջորդ նիստի օրը, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Բաքվում ևս նիստ է, սինխրոնիզացված է»: Նիստը վարող դատավորն արձագանքեց. «Այսինքն՝ ակնարկ եք անում, որ դատավորը էնքան պարապ է, որ նայելու է կողքի պետություններում ով ինչ նիստեր է նշանակում… եթե խոսքը վերաբերում է մեր հայրենակիցների վերաբերյալ նիստերին, ամենայն ցավով եմ նշում»: Քոչարյանը շարունակեց. «Նախկին երեք նախագահն էնտեղ է դատվում, մեկը՝ ստեղ, ենթադրում եմ՝ լավ սինխրոնիզացված պրոցես է կատարվում»:
«Երեք նախագահ Բաքվում է դատվում, մեկը՝ ստեղ. լավ սինխրոնիզացված է». Ռոբերտ Քոչարյան
