Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագիծը ներկայացվել է կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից: Նրան աջակցել են կառավարող կուսակցության, սոցիալիստական ընդդիմության եւ կենտրոնամետների մեծ մասը: Այժմ օրինագիծը ներկայացվելու է Սենատի քննարկմանը: Ազգային Ժողովի հանձնաժողովներում քննարկումներից հետո ձեւակերպումը փոխարինվել են «օրենսդրությամբ ճանաչված …
Dec
19
Վլադիմիր Գասպարյանն արգելել է ՀՀ Ոստիկանության աշխատակիցներին գրանցվել Facebook-ում և այլ սոցիալական ցանցերում
Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո այդ համակարգում ոչ միայն բազմաթիվ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, այլև կազմակերպչական: Ըստ շրջանառվող լուրերի`Վլադիմիր Գասպարյանի հրահանգով՝ ոստիկանության բոլոր աշխատակիցներն իրենց տան և բջջային հեռախոսահամարները պետք է գրանցեն ոստիկանության հատուկ մատյանում: Այդ մատյանում պետք է գրանցվեն նաև ոստիկանության աշխատակիցների ամենամոտ ազգականների հեռախոսահամարները: Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանի հրահանգով՝ ոստիկանության աշխատակիցներն …
Dec
19
Թուրքական խորհրդարանի նախագահը սպառնում է Ֆրանսիային
Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը զգուշացրել է Ֆրանսիային՝ կապված Ֆրանսիայի խորհրդարանի կողմից դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ։ Չիչեքը հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի «նմանատիպ սխալ» որոշում, ապա Ֆրանսիան «շատ թանկ կվճարի» դրա համար։ Հիշեցնենք, որ 5 օր առաջ Չիչեքը նմանատիպ նամակ …
Dec
19
Ֆրանսիայի ԱԺ-ն հաստատել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը
Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ, այսօր Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը հաստատել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, որով ենթադրվում է նման կերպ վարվողներին պատժել մինչև 1 տարի ազատազրկման և տուգանել 45,000 եվրոյով։ Օրինագծի օգտին քվեարկել է 106 խորհրդարանական, դեմ՝ 19։ Այժմ օրինագիծը պետք է ներկայացվի Վերին պալատ՝ Սենատի հաստատմանը, ինչից հետո նորից ուղարկվելու է Ստորին …
Dec
19
Սիլվա Համբարձումյանը փոսեր է փորել Գեղարքունիքում, սակայն չի՞ վճարել
գրում է, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ զանգահարել են թերթի խմբագրություն եւ տեղեկացրել, որ որոշ ժամանակ առաջ գործարար Սիլվա Համբարձումյանն իրենց գյուղում փոսեր է փորել՝ պղինձ գտնելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց` հեռացել է: «Ըստ գյուղացիների՝ Համբարձումյանը գումարներ է խոստացել համայնքի ղեկավարին, սակայն չի վճարել, վիճել է նրա հետ ու անդարձ հեռացել: …
Dec
19
Վարդան Բոստանջյանը կարծում է, որ ԲՀԿ-ն 2013թ. Ս.Սարգսյանի թեկնածությունն է պաշտպանելու և չի բացառում միասնական ցուցակը
«ԲՀԿ-ում «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի հայտարարության հետ կապված որևէ քննարկում չի եղել»,- երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը: Այս թեմայով «168 Ժամ»-ի հարցերին պատասխանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, որը ներկայացնում ենք հատվածաբար: -Իսկ Ձեր կուսակցությունում Ա. Հարությունյանի նման շատե՞րն են մտածում, որ նախագահական ընտրություններում …
Dec
19
Գալուստ Սահակյան. Ժողովուրդը ՀԱԿ-ին լուրջ մրցակից չի դարձնի։
«Երկիր» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված. Պրն. Սահակյան, ինչպե՞ս կգնահատեք ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի աշխատանքները: Նախ ասեմ, որ ՀԱԿ-ը տարվա ընթացքում պայքարեց մյուս ընդդիմադիրների դեմ: Բայց մի դրական բան կա ՀԱԿ-ի մեջ. միջազգային հանրությունը հասկացավ, որ Հայաստանում գունավոր հեղափոխության սցենար չի կարող գործել: Իսկ ՀԱԿ-ի …
Nov
04
Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահի թեկնածու՞
«Հայացք» օրաթերթի ունեցած տվյալներով` նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը պայմանավորված է ոչ թե Սերժ Սարգսյանի հետ ունեցած ինչ-ինչ տարաձայնություններով, այլ պարզապես Կրեմլը «հետ է կանչել» նրան` առաջիկա խորհրդարանական ընտրություններում «չկեղտոտվելու» համար: Իսկ ինչո՞ւ: Որովհետև չի բացառվում, որ 2018 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում Կարեն Կարապետյանը, որպես ՌԴ վստահելի անձ, կառաջադրվի նախագահի թեկնածու:
Nov
04
«Չորրորդ ինքնիշխանություն». Նոր աշխատա՞ նք Գագիկ Բեգլարյանի համար
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Սերժ Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է տարանջատել ՀՀ փոխվարչապետի ինստիտուտը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից: «Բանն այն է, որ այսպիսով Սերժ Սարգսյանը լուծում է Արմեն Գեւորգյանի խնդիրը.նա շարունակում է մնալ որպես փոխվարչապետ, այսինքն` մեկը կառավարությունում, ով հասկանում է իր գործից եւ տիրապետում է այդ գործին որպես բարձր պրոֆեսիոնալ: Զուգահեռաբար լուծվում է …
Nov
04
Թռչկանի ջրվեժին տրվեց հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ
Թռչկանի ջրվեժի տարածքը կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից, նոյեմբերի 3-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության որոշմամբ, համապատասխան հանձնարարականներ տրվեցին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, որպեսզի բոլոր համաձայնություններն ի կատար ածվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Վարչապետը հատուկ շնորհակալություն հայտնեց Կայուն զարգացման ազգային խորհրդի աշխատանքներին մասնակցած բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներին` Կարինե Դանիելյանին եւ «Բուրգ» բնապահպանական հ/կ-ի ղեկավար …
Nov
04
Սեյրան Օհանյան. Բանակը բաց է ժողովրդի առաջ
Հայաստանի զինված ուժերը բաց են հասարակության, ժողովրդի առջեւ: Այդ մասին նոյեմբերի 3-ի, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով օրերս արած իր հայտարարությունը, թե խստորեն պատժվելու են բանակը վարկաբեկողները: «Ովքեր ուզում են մեզ օգնել, մենք իրենց ընդառաջում ենք, ովքեր ուզում են այն իրավիճակում, որ մերթընդմերթ լինում է բանակում, աջակցել, մենք իրենց …
Nov
04
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ-ում հերթական զինվորի մահի մասին…
Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 29-ին հանկարծամահ եղած Արմեն Մողրովյանն առողջ է եղել: Այդ մասին նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ինքը տվյալ պահին եղել է առողջ վիճակում, իրեն ընտրել են, որ սերժանտական կուրսեր անցնի եւ դառնա ջոկի հրամանատար: Հաշվառված է եղել զորամասում լավագույն զինվորների շարքում, հանկարծամահ է եղել, ի՞նչ կարող …
Nov
04
«Բանակն իրականում» նախաձեռնության անդամները չկարողացան հանդիպել ոստիկանապետ`Վլադիմիր Գասպարյանին
Հայաստանի կառավարության շենքի առջեւ նոյեմբերի 3-ին շարունակվեց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների եւ բողոքի ակցիան: Ոստիկանությունը ի տարբերություն նախորդ շաբաթվա, այս անգամ թույլ էր տվել ակցիայի մասնակիցներին հավաքվել կառավարության շենքի առջեւ, թեեւ միջոցներ էր ձեռնարկել կառավարության անդամների շփումը ցուցարարների հետ նվազագույնի հասցնելու համար՝ մեծ ուժեր կենտրոնացնելով: Ակտիվիստ Վարդգես Գասպարին պարզել էր պաստառ՝ Վլադիմիր Գասպարյանի, …





















