Գիրք, որը պետք է ընթերցել ` Վարդգես Պողոսյան. «Հասարակության փոխակերպում`«հասնող» տարբերակ»

Հայրենիք.am-ը ներկայացնում է Վարդգես Պողոսյանի «Հասարակության փոխակերպում`«հասնող» տարբերակ» գիրքը:

ՀՀ նախագահներ` Սերժ Սարգսյան

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը: 1979-1988 թվականներին …

Continue reading »

Ալեքսանդր Սպենդիարյան

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ (1871-1928) Սպենդիարյանը հայ դասական երաժշտության հիմնադիրներից է: Յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և, մասնավորապես, ռուսական դասական երաժշտության ավանդույթներով՝ Սպենդիարյանն ընդարձակեց ազգային երաժշտության ժանրային շրջանակները, դրեց հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմքը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան: Սերտորեն կապված լինելով իր ժամանակաշրջանի հետ Սպենդիարյանը միշտ ձգտել է կյանքը պատկերել բազմակողմանիորեն: Լայն …

Continue reading »

Տիգրան Մանսուրյան

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ (ծնվ. 1939) 60-ական թվականների սկզբին ինքնահաստատվելով որպես հայ կոմպոզիտորների երիտասարդ սերնդի առավել վառ օժտված, ակտիվ որոնումներով ապրող երաժիշտ՝ Տիգրան Մանսուրյանն իր գործունեության ընթացքում մեծ ու նվիրական աշխատանքով բացահայտեց իր ստեղծագործական հզոր ձիրքը: Մասնագիտական ուսման տարբեր փուլերում նա յուրացրեց իր ղեկավարների (էդ.Բաղդասարյան, Ղ. Սարյան) ուսանելի խորհուրդները, որոնք նպաստեցին նրա անհատականության զարգացմանը: Ստեղծագործական անդուլ աշխատանքը, …

Continue reading »

Առնո Բաբաջանյան

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ (1921-1983) «Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի»: Այդպիսին է մեր արվեստի մեծաշնորհ ներկայացուցիչներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի խորհրդանշական խոստովանությունը: Շուրջ կես դար շարունակվեց ստեղծագործող ու կատարող, երաժշտության մոլեռանդ սիրահար արվեստագետի գործունեությունը, որն աոաջին իսկ քայլերից գրավեց երաժշտասեր հասարակայնության ուշադրությունը: Առնո Բաբաջանյանը երևանցի էր: Նրա մանկությունն ու պատանեկությունը իր իսկ՝ երաժշտի ասելով, անբաժանելիորեն կապված էին …

Continue reading »

Արամ Խաչատրյան

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ (1903-1978) 20-րդ դարի երաժշտական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Արամ Խաչատրյանը: Մեծատաղանդ և ոգեշունչ արվեստագետը՝ ստեղծագործողը և դիրիժորը, մանկավարժը և երաժշտական-հասարակական գործիչը, օժտված լինելով երաժշտության մեջ նոր, լայնահուն, հեռանկարային ուղիներ նշագծերս ունակությամբ, պատվավոր տեղ գրավեց համաշխարհային երաժշտության մեջ: Արտահայտելով դարաշրջանի առաջադիմական-լավատեսական մղումները, ելնելով ազգային հարուստ ավանդույթներից, կոմպոզիտորը ստեղծեց նորարական …

Continue reading »

Կոմիտաս

ԿՈՄԻՏԱՍ (1869-1935) Կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, մանկավարժ, խմբավար, երգիչ, հասարակական հզոր եռանդի տեր արվեստագետ Կոմիտասին վիճակվեց շրջադարձային դեր խաղալ հայ երաժշտական մշակույթի պատմական զարգացման ճանապարհին: Կոմիտասի մեծագույն վաստակը ազգային վերածննդի դարաշրջանի գեղարվեստական գաղափարների կուտակումն էր, դրանց մարմնավորման կենսունակ ձևերի հայտնաբերումը: Մշակելով իր գեղագիտական իդեալները, հիմնվելով հայ երաժշտության խոր և բազմակողմանի ուսումնասիրության վրա՝ նա առաջ քաշեց հայ …

Continue reading »

Վահան Տերյան. Հիվանդ

Գրակնություն>>>Վահան Տերյան>>>Մթնշաղի անուրջներ Քնքուշ երազով պաճուճիր հոգիս, Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր, Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։ Օտար դաշտերի անանց մշուշում Տըխուր լռության գիշերն է իջել — Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում, Մի լուսե երգ է իմ հոգում ննջել… Քո պայծառ գահից մեղմորեն իջիր, Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս, Անուշ …

Continue reading »

Վահան Տերյան. Աշնան տրտմություն

Գրակնություն>>>Վահան Տերյան>>>Մթնշաղի անուրջներ II pleure dans mon cœur Comme il pleut sur la vil e… Paul Verlaine Կրկին իմ հոգում Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող Տրտում իրիկուն. Իմ սրտում անցավ Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող, Համբույրը խոնավ. Կրկին պաղ միգում Ամպոտ երկինքը մեռած լույսերի Թաղումն է սգում։ Հողմը սրարշավ Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի Թերթերը տարավ… Անջատման …

Continue reading »

Վահան Տերյան. 14 տող

Գրակնություն>>>Վահան Տերյան>>>Մթնշաղի անուրջներ Մանկուց ընտրեցի ճամփորդական ցուպ, Թողի հայրենի տնակըս ավեր,— Ահա ես հիմա մի մոլոր ասուպ, Ես կույր եմ հիմա, մռայլ ու անսեր։ Պայծառ ըղձերը ինձ զուր մաշեցին, Չըողջունեց ինձ ոչ մի արշալույս, Ինձ լուռ մոռացան, ինձ չըհիշեցին,— Ւմ սրտում մեռան սեր, ցնորք ու հույս։ Ես կույր եմ հիմա, անբախտ ու մենակ — Հավերժում …

Continue reading »

Վահան Տերյան. «Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի…»

Գրակնություն>>>Վահան Տերյան>>>Մթնշաղի անուրջներ Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի, Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած, Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս, Որ որոնածըդ բնավ չես գտնի… Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի, Վերջին լույսերը մեղմ կվախճանեն, Վերջին հույսերդ կըդավաճանեն, — Դու որոնածըդ բնավ չես գտնի… Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի, Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, …

Continue reading »

Վահան Տերյան. «Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում…»

Գրակնություն>>>Վահան Տերյան>>>Մթնշաղի անուրջներ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Երեկոն վառեց լույսեր դժգունակ. Մութը հյուսում է տրտմության ժանյակ, Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում. — Իմ սիրտը տրտո՜ւմ, իմ սիրտը մենա՜կ… Մեռած լուսնյակը, մենակ ու աղոտ, Սփռում է շուրջը իր շողերը ցուրտ. Հավետ լռում է մի տխուր խորհուրդ, Վառվում է հավետ մի անանց կարոտ — Սի՛րտ իմ ցնորող, …

Continue reading »

Older posts «


Parse error: syntax error, unexpected T_STRING in /home/vansedst/public_html/hayreniq.am/wp-content/themes/graphene/footer.php on line 56